Մի անգամ Թթվաստանում

Կար-չկար մի երկիր կար։ Այդ երկրի անունը Թթվաստան էր։ Թթվաստանում ապրում էին թթու բանջարեղենները։ Մի անգամ Թթվաստանում հայտնվեց մի միրգ, անունը՝ խնձոր։ Չգիտես ինչպե՞ս հայտնվեց։ Բանջարեղենները շատ զարմացան, և սկսեցին ծաղրել նրան։ Չէ որ բոլորը բանջարեղեններ էին և միյան խնձորն էր՝ միրգ։ Ոչ մեկ նրա հետ չէր խաղում, բայց մի շատ զարմանալի բան կատարվեց։ Մի բանջարեղեն՝ գազարը, մոտեցավ խնձորին և ասաց․

— Անունդ ի՞նչ է։ Խնձորն ասաց․

-Անունս խնձոր է, երևի եկել ես, որ ինձ ծաղրես,- լաց լինելով ասաց խնձորը։ Գազարը ասաց․

— Չէ, չէ, ես եկել եմ ծանոթանալու, արի ընկերանանք։ Խնձորը մաքրեց արցունքները և ժպտաց։ Նրանք ընկերացան։ Երբ արդեն առավոտը բավեց, գազարն ու խնձորը սկսեցին խաղալ։ Բանջարեղենները այդ տեսնելով շատ զարմացան։ Գազարն ասաց․

— Խնձորը շատ լավ ընկեր է, դուք ել միացեք։ Բանջարեղենները միացան նրանց և սկսեցին խաղալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով