Monthly Archives: Հունվարի 2024

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջրաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

Advertisement

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:
  2. Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով:
    Աղվես, ջրաղացպան, թագավոր: Աղվես- խորամանկ, խաբեբա,հնարամիտ, ջրաղացպան- աշխատասեր, աղքատ, գթասիրտ, թագավոր- միամիտ, շուտ զարմացող, հարուստ:
  3. Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։
    Աղվեսը և ջրաղացպանը, Աղվեսը և թագաորը Հարսանիքը
  4. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
    փոստալ-մորթե հնամաշ գլխարկ, բաղարջ-գաթա:
  5. Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։
    -Էս ո՞ւմն է:
    -Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։
    -Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արե
    -Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք:
    — Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր:
  6. Խորհուրդ տուր Շահ-Մար թագավորին։
    Պետք նախ գործողություն կատարելիս հարցնել, թե ինչ է պատահել:
  7. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
    Հեքիաթը մեզ սովորեցրեց, եթե շատ աշխատես, բախտը քո առաջ կբացվի:
  8. Հեքիաթի գաղափարին համապատասխանող առած ասացվածքներ ընտրի՛ր։
    Լավություն արա քցիր ջուրը: Ով աշխատի նա կուտի:

Փաթիլը

                                Փաթիլը

Ձմեռ էր։ Բայց ձյուն չէր գալիս։ Երկնքում կար ընդամենը մի հատիկ փաթիլ։ Այդ փաթիլը սպասում էր, որ հավաքվեն շատ փաթիլներ և նրանք իջնեն ներքև և իսկական ձմեռը սկսվի։ Այդ փաթիլը երկար սպասեց, բայց այդպես էլ ոչ մի փաթիլ չերևաց։ Նա որոշեց միայնակ իջնել և տեսնել, թե ինչ կկատարվի։ Նա իջավ և տեսավ, որ նրան միանում են ևս մի քանի փաթիլ։ Նա հասկացավ, որ պետք էր, որ նա իջներ և իր հետ բերեր ձմեռը։ Փաթիլները ուրախ ,զվարթ իջնում էին ու երգում․ – «Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր երգն է երգում» և այլն։ Սկսվեց ձմեռը։

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհննես Թումանըանը մանկուց եղել է շատ աշխույժ, ժիր և շատ նիհար։ Նրա հայրը աշխատելէ քաղանա։ Հին ժամանակ քաղաղաները շատ հարգված էին և շատ կիրթ։ Հենց մանկուց Հովհաննես Թումանյանին իր հայրիկ է սովորեցրել տառերը։ Նա դպրոց էր գնում Դսեղ գյուղում, իսկ հին ժամանակներում շատ խիստ է եղել, դասատուները իրավունք ունէին երեղաներին ծեծել, եթե նրանք չէին սովորել դասը։ Բայց Թումանյանին չեն ծեծել քանի, որ նա միշտ պատրաստ էր գալիս դասի և նա նաև 1 տարի է սովորել այդ դպրոցում։ Նաև թումնյնը ունեցել է ձ եղբայր և փ քույր։

Русский язык

Жил-был Кролик, очень скромный и вежливый. Однажды шёл он домой и вдруг увидел Лисицу. Она возвращалась в лес. Ей не удалось стащить курицу, и она была очень голодна и сердита.
Кролик испугался. Бежать, но куда? Кролик бросился к пещере. Он не знал, что там его ждала другая опасность. В пещере жила Змея. Кролик был хорошо воспитан. Он знал, что без разрешения в чужой дом входить нельзя. Присев на задние лапки, Кролик вежливо сказал:

-Здравствуйте, добрая пещера! Разрешите мне, пожалуйста, войти!
До чего же обрадовалась Змея, услышав голос Кролика! Она очень
любила кроличье мясо.

-Входите, входите! — ласково прошипела она, желая обмануть Кролика.
Но Кролик прекрасно понял, с кем он говорит.

-Простите, что побеспокоил вас, — сказал он. — Я совсем забыл, что меня ждут дома. До свидания! — и бросился бежать со всех ног.
Прискакал Кролик к своему дому и подумал о том, что вежливость ещё никому никогда не повредила.
Змея же свернулась в клубок и прошипела:

-Лучше бы я ему не отвечала! Ох уж эти мне вежливые кролики! Нужно было ему просить разрешения войти?

2.Соедини слова. Составь предложения с этими словосочетаниями.

новогодняя ёлка
цветные карандаши
вкусные яблоки
пушистый хвостик
весёлая песенка

3.Составьте из данных слов предложения и запишите.
а). испекла, чудесный, Мама, хлеб;
б). простил, мышей, глупых, Кот Леопольд;
в). схватил, бросил, Медведь, и, лапой, на берег, рыбу;
г). Увидели, пушистый, лисий, в кустах, хвост, дети

а) Мама испекла чудесный хлеб
б) Кот Леопольд простил глупых мышей
в) Медведь схватил лапой рыбу и бросил на берег
г) Увидели дети в кустах лисий пушистый хвост

Անհատական պլան։ Երորդ ուսումնական շրջան

Ողջույն ես Սոֆին եմ սա իմ դասացուցակն է և օրվա գրաֆիկը։

Ես նաև հաճախում եմ չորեքշաբթի օրը ճամը 11։30- 12։30ին նկարչության, երկուշաբթի և չորեքշաբթի օրերը 13:45-14:45- ժաին հաճախում եմ պարի, ուլունքագործությն ս եմ բացել օրերը Երեքշաբթի, Հինգշաբթի և Ուրբաթ ժամեր 13։00-13։37 2-րդ 3րդ դասարանցիներ 14։00-14։37 5 տարեկաններ։

Ես երբ գալիս եմ դպրոց, գնում եմ ընդհանուր պարապումքի։ Իսկ հետո գնում ենք դասարան, խաղեր ենք խաղում, հետաքրքիր բնագիտական փորձեր ենք անում, հետո նախաճաշում ենք, գիրք ենք կարդում։ Երբ դասերը վերջանում են, գնում ենք երկարօրյա պարապմունքների ։Լինում է նաև, որ գնում ենք ճամփորդությունների։ Երկարօրյա պարպմունքների ժամանակ չավարտած դասերն ենք անում, խաղում ենք, իջնում ենք բակ, նախաճաշում ենք, հետաքրքիր փորձեր ենք անում, և գնում ենք տուն։

Դդմային ամսագիր

Դդումը մի համեղ բանջարեղեն է, դդումի մեջ կա շատ կորիզներ նա շատ համեղ է դդումը նարնջագույն է, կլոր է։

Դդումի մասին տեղեկություն-Արմատային համակարգն առանցքային է։Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։

Պատկերներ դռսից և նեռսից՝

 Բառակապակցություններ դդում բառով- խելացի դդում, նարնջագույն դդում, կլորիկ դդում, հատիկավոր դդում։

Դդում, կորիզ, կեղև բառերով ածանցավոր ու բարդ բառեր- դդմաին, կորիզավոր, կորիզային, դդմաճաշ, կեղևային, կեղեվավոր։

Դդումի մասին հանելուկ- Կլոր, կլոր կլորիկ,
Նարնջագույն է
Ու շատ կլորիկ։

Աքրոստիկոս դթումի մասին՝

Դ թումիկ դթումիկ շատ համովիկ։
Դ դում այնքան համեղ ես դու ու կլորիկ
Ու հիմա դու նստած ես սեղանին ինչես ուտելիք։
Մեղմ համ ունես դու համովիկ դդումիկ։

  1. Գրիր բառեր, որոնք

ա. դդումի պես օգտակար են — խնձր

բ. դդումի պես ամուր են — տանձ

գ. դդմագույն են — գազար

Դդմի անձնագիր՝

Անունը՝ Կլորիկ
Ազգանունը՝ Կղևէ
Հայրանունը՝ Դդում
Ծնվել է՝ 27․01․2024 թ
Ապրում է․ Ծաղկաձորում
Սիրում է Իր մեջի կորիզները հանում են
Չի սիրում ՝ Իրեն ուտում են
Երազում է ՝ Մեծանալ

Հարցա զրույց՝

Ես-Բարև դդում ինչպես ես։

Դդոմմ-Լավ եմ բայց մեկ հարց ունեմ մենք այսօր ինչ ենք անելու։

Ես-Շատ հետաքրքիր հարց տվեցիր հայսօր ես քեզ հարցեր եմ տալու սկսենք՞։

Դդում-Հարցեր,- զարմացած ասումէ դդումը-լավ սկսենք։

Ես-Բայց մինչև սկսելը արի մի փոքր ծոսենք։

Դդում-Արի։

Մենք մի փոքր զրուցեցինք և ես ասացի։

Լավ արի արդեն սկսենք։

Դդում-Արի։

Ես- 1-ին հարցը դդում,որ խնդրեմ մեզ կասես հետաքրքիր փաստեր դդումների մասին։

Դդում-Իհարկե դե լսեք՝

Արմատային համակարգն առանցքային է։Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։

Դե երևի այսքանը, կարող ես հաջորդ հարցը տալ։

Ես- Իհարկե, 2-րդ հարցը դու ընկերներ ունես։

Դդում-Իհարկե ունեմ։

Վերջ

Ղափամաի մասին-Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

English

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again.

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy listens and listens and then asks:

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more”

The wolf goes away.

Soon mother goat comes, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”.