Category Archives: ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի թանգարան

Բարև ձեզ, ես Սոֆի Մկրտչյանն եմ, ու ես ձեզ այսօր կպատմեմ, թե ինչպես անցավ մեր ճամփորդությունը, դե սկսեցինք։ Մենք, երբ եկանք դպրոց, բոլորս գնացինք մեր ընտրություններին, և հետո գնացինք դասարան և սկսեցինք պատրաստվել։ Մենք ուղևորվեցինք դեպի Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք շատ ուշադիր լսում էնիք, ու շատ հետաքրքիր էր։ Շատ բաներ սովորեցինք, այնքան բաներ սովորեցինք, որ կարելի է ասել անթիվ- անհամար բաներ։ Մենք դուրս եկանք Երևանի պատմության թանգարանից և քայլելով գնացինք սնվելու: Բոլորս սնվեցինք և քայլելով եկանք մեքենայի մոտ և ուղևորվեցինք մեր դպրոց։ Մեզ հետ էին ընկեր Շամիրամը և ընկեր Անահիտը։ Ես շատ շնորհակալ եմ, որ մեզ տարան ճամփորդության։ Մենք շատ լավ օր ունենցանք։

Ճամփորդություն

Բարև ձեզ ես Սոֆին եմ, ու ես ձեզ կպատմեմ թե ինչ եղավ, ինչպես անցավ։ Դե սկսենք։

Մենք նստեցինք ավտոբուսը և ուղեվորվեցինք դեպի մեղրաձոր։ Այնտեղ շատ էր բնությունը և մարդ քիչ կար։ Մենք ավտոբուսի մեջ երգում եինք, հետևում էինք բնությանը, եղանակին։ Այնտեղ եղանաակը նույն էր, ինչ քաղաքում։ Երբ հասանք տեղ, սկսեցինք հաղթահարել բարձրունքը։ Քիչ անց մի թեթև անձրև սկսվեց և հետո շատ շուտ դադարեց։ Երբ մենք արդեն հասանք տեղ, մի փոքր հանգստացանք և մտանք եկեղեցի։ Այնտեղ սկսեցինք աղոթել։ Երբ դուրս եկանք եկեղեցուց, սկսեցինք ֆուդբոլ խաղալ, դիտեցինք իմ բերած հեռադիտակով և հետո ետ եկանք։ Այսպես անցավ մեր ճամփորդությունը։