Սեբաստացու օրօր

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ և ուսումնական կենտրոններ

  • Երաժշտության և պարի դպրոց
  • Դպրոց բնության գրկում (նախաբանակային պատրաստության ճամբար)
  • Բնասերի դպրոց (Սեբաստացի ագարակ)
  • Գեղարվեստի դպրոց
  • Կենտրոն (Սեբաստացի մոլ)
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժական աջակցության
  • Հայրենագիտական-արշավախմբային կայան
  • Հրատարակչություն
  • Մեդիագրադարան
  • Mskh.am
  • Մարզադպրոց
  • Շախմատի դպրոց

  • Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից
  • Aybuben
  • Յուրաքանչյուր ճիշտ հարցի պատասխանելիս կունենաս մեկ տառին համապատասխան միավոր։ Արդյունքում  բոլոր վադակները լրացնելով կգտնեք թաքնված անվանումը։

    Ա Բլեյան
  • 1․ Ագարակում կա խոզ և հավ։ Ագարակում կա 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի խոզ և հավ կա։
    986:2=493
  • Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։
  • 2․ Աննան զատիկի տոնին պատրաստել էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր պատրաստել Աննան, եթե մեկ տուփում կա 30 ձու։
    270
  • Ճիշտ պատասխանելու դեպքում  2 միավոր։
  • 3․ Մարտը ունի 31 օր Անին ու Աշոտը 17 օր իրար հետևից խաղում էին գործնագործ: Քանի՞ օր մնաց մարտի 31-ին։

    14 օր մնաց մարտի 31-ին
  • Ճիշտ պատասխանելու դեպքում 30 միավոր։
  • 4․ Մեքենան մեկ օրում անցնում է 560 կմ։ 7 օրում քանի կմ քանցնի մեքենան։

    մեքենան կանցնի 3920 կմ
  • Ճիշտ պատասխանելու դեպքում  5 միավոր։ 
  • 5․ 2020 թվականի գարնանը  Ալեքսի ծննդյան տարեդարձն է։ Քանի՞ տարեկան
  • կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականին։

    9 տարեկան
  • Ճիշտ պատասխանելու դեպքում  300 միավոր։
     
  • 6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:

    24 ծառ
  • Ճիշտ պատասխանելու դեպքում  1 միավոր։
  • 7․ Քանի՞ խնձոր կաճի 9 ծառի վրա, եթե մեկ ծառի վրա աճում է 79 խնձոր։

    711 խնձոր
  • Ճիշտ պատասխանելու դեպքում  400 միավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով