Ջ. Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները»

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

— Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Advertisement

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

— Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

— Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.«Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀  ի՞նչ կասեն»:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

1. Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:

Անգամ, երբ, սուրբ, ավելորդ:

2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:

Քմահաճույք-քիմք+հաճույք, շրջակայք-շուրջ+ա+կայք, ակնթարթ-ակն+թարթ, քաղհան-քաղ+հան:

3. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-գոռալ

դ/ դաշտ-այգի

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան-հարևաններ

բ/ ճյուղ-ճյուղեր

գ/ ծառ

դ/ամուսին-ամուսիններ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/ միտք – գոյական

7. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:

Երազ-երազել, ուրախ-ուրախանալ, ամուսին-ամուսնանալ, միտք-մտածել:

8. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարցական-Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Պատմողական- Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան:

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Չար վհուկ, բարի ոգի:

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը+

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Ջելսոմինոն տանձերին ասաց, որ իրենք թափվեն:

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Կեսը նրան անվանում էին չար վհուկ, որովհետև նա կարողանում էր խոսել տանձերի հետ, իսկ մյուս մասը նրան անվանում էին բարի ոգի, որովհետև նա կարողանում է տանձերը կառավարել և բարի սրտով:

15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Կնոջը դուր եկավ գյուղացու միտքը քանի որ նա մտածեց, որ հարեվաները կասեն, որ Ջելսոմինոն բարի ոգի է:

Հաշվետվություն բնագիտությունից

Սեպտեմբեր

Երկիրը մեր ընդանուրչ տունն է

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Հոկտեմբեր

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հող

Ոլորթ

Գուգլ Էրթ

Նոյեմբեր

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Հարթավայրեր , բլուրներ,լեռներ

Դեկտեմբեր

Արեգակնային համակարգ

Հունիս

Բնագիտական փորձեր

Փերվար

Մայրացամաքներ և ովկյանոսն էր

Ապրիլ

Ավստրալիա

Իմ իմացած մայրացամքների մասին

Հյուսիսային Ամերիկա

Մայիս

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը

Գունավոր ծովեր

Բնության փոփոխություներ

Գյուղատնտեսություն

Բնագիտական փորձեր

Սարդեր

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավա-վեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխար-ի երեսին, պետք է փակել ար-ը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վեր-ապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք ար-ին ու -ստայնով կծա-կենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և ար-ին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այ-պես էլ արին․ տոպրակ հյուսեցին ար-ի շուրջը։ Աշխար-ը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քա-շ տվեցին իրեց բու-նը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ -րկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում ար-ից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։

Քանի որ արևը իրենց ցանցերը անընհատ վառում էր:

Ինչո՞ւ բարկացավ արևը։

Նա զայրացավ քանի որ նրան կապել էին:

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։

Արև, սարդեր, տոպրակ:
քաշ տալ, ուրախանալ,վառել.
Մութ, կապույտ, բարկացած.

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել- մտածել

Ահռելի- հսկա, մեծ

Հրճվել- ուրախանալ

Զայրանալ- բարկանալ

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել- մտածել

Գլխի ընկնել- հասկանալ

Ես հասկացա թե ինչպես կատարել այս առաչանդրանքը:
Ես մտածում եմ այս խնդրի վելաբելյար:

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս- շող

Ցանց- Ուռկան

Ճանկ- չանգ

Ժամանակ- ժամ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին:

Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Երկիրը մեր ընդանուր տունն է

Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատա­րում տիեզերքում:

Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:

Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակ­ներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրա­գնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսու­թյունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հա­րուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետու­թյուններից մեկն է:

Ոչ մի ժողովուրդ և պետություն մեկուսացած ապրել չի կարող: Նրանք բազմաթիվ թելերով կապված են իրենց մոտ և հեռու հարևան­ներին: Այդ կապերի շնորհիվ էլ աշխարհը դարձել է մեկ ամբողջություն, մեր բոլորի անկյունն էլ Հայաստանն է, տան բազմաթիվ անդամներից մեկն էլ՝ հայերս:

Միշտ չէ, որ մեր ընդհանուր տունը խաղաղ ու հանգիստ է: Աշխարհի անդորրը երբեմն-երբեմն խախտվում է նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Դրանց հետևանքով աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավերվում: Մեր մոլորակին սպառնացող վտանգներից է նաև մարդու կողմից բնության աղտոտման չափերի մեծացումը: Սակայն մարդկանց զգալի մասը սկսել է գիտակցել, որ իրենք բնության մի մասն են, իսկ կործանելով բնությու­նը՝ մարդը կործանում է նաև իրեն: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպա­նության: Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատարությամբ և գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները:

Առաջադրանք — Պատմեք /տեսանյութի կամ պատումի ձևով/, թե ինչպես եք տեսակավորում աղբը, ձեր տանը /կենցաղում/:,

Դիտեք տեսանյութը

https://youtube.com/watch?v=txSiVtX6VJE%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը